«Հայկական ժամանակ». Վարդան Օսկանյանի առաջադրվելու հարցը դուրս մնա՞ց օրակարագից![]() 23 օգոստոսի 2012 - 10:51 AMT PanARMENIAN.Net - «Նախագահական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգից նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի առաջադրման հարցը դուրս է եկել, -գրում է «հայկական ժամանակը»: Վարդան Օսկանյանը երեկ չի ցանկացել պատասխանել թերթի հարցերին և խնդրել է զրույցը թողնել մի ուրիշ օրվա: Օսկանյանի և ԲՀԿ-ի նախագահի թեկնածուի վերաբերյալ թերթի հարցերին երեկ պատասխանել է Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը.«Բոլոր փորձերը` ստանալ ավելին, քան ասել է Գագիկ Ծառուկյանը առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ, բոլոր ինտերպրետացիաներով, տարբեր վարիացիաներով, արժանանալու են նույն պատասխանին` երբ որ «Բարգավաճ Հայաստանը» հարմար գտնի խոսել առաջիկա նախագահական ընտրությունների մասին, այդ ժամանակ էլ կասի: Որևէ մեկի որևէ փորձ` կորզել ավելին` տարբեր ենթատեքստերով, տարբեր անհեթեթ վարկածներ դնելով շրջանառության մեջ, տարբեր անլուրջ հոդվածներ դնելով շրջանառության մեջ, արժանանալու են նույն պատասխանին` երբ «Բարգավաճ Հայաստանը» հարմար գտնի, այդ ժամանակ էլ կխոսի: Ավելին Բարգավաճի որևէ ներկայացուցչից որևէ մեկը` նույնիսկ ամենահամառը, չի կորզել և չի կարողանալու կորզել ավելին»-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |