Լոնդոնում փողոցային նկարիչները ակցիա են անցկացրել` նվիրված Գուստավ Կլիմտի 150-ամյակին![]() 23 օգոստոսի 2012 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Վիեննայի զբոսաշրջային խորհուրդը և Lazarides Gallery ցուցասրահը ակցիա են անցկացրել` Klimt Illustrated նախագծի շրջանակներում, որը նվիրված է ավստրիացի սիմվոլիստ Գուստավ Կլիմտի 150-ամյակին: Ինչպես հաղորդում է ArtInfo-ն, օգոստոսի 21-ին Լոնդոնի Grosvenor այգում տեղի ունեցող ակցիային մասնակցել է 9 փողոցային նկարիչ, ովքեր Կլիմտի արվեստի մոտիվներով աշխատանքներ են ստեղծել: Նկարիչները ստեղծագործել են քառակուսի տախտակների վրա, որոնք օգոստոսի 24-ին ներկայացվելու են Lazarides Gallery ցուցասրահում: Կլիմտի 150-ամյակին նվիրված ակցիաների շրջանակներում բազմաթիվ թանգարաններ, նախ և առաջ ավստրիականները, հատուկ ցուցահանդեսներ են իրականցնում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |