Գյուղատնտեսության փոխնախարար. Այս տարի մթերվել է 70 հազար և արտահանվել՝ 12 հազար տոննա ծիրան![]() 23 օգոստոսի 2012 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ ցորենքի բերքահավաքի 72-73 տոսկոսն արդեն կատարված է: Արդյուքնում հավաքվել է 165-170 հազար տոննա ցորեն : Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը. «Հացահատկիկ բերքն այս տարի յուրաքանչյուր միավոր հա-ից անցյալ տարվա համեմատ ցածր կլինի, սակայն լրացուցիչ ցանքատարածությունների հաշվին կլրացվի համախառն ներքին արդյունքը»: Խոսելով բանջարեղենի ու մրգերի բերքատվության մասին`փոխնախարարը նշեց, որ այս տարի դրանց համար ստեղծվել են բավական նպաստավոր պայմաններ. «Այցյալ տարվա 787 հազար տոննա բանջարեղենի համեմատ այս տարի նախատեսվում է հավաքել 840-845 հազար տոննա բանջարեղեն, անցյալ տարի մթերվել էր 40 հազար տոննա ծիրան,այս տարի՝ 70 հազար տոննա, որից արտահանվել է 12 հազար տոննան»: Փոխնախարարը նշեց նաև , որ այս տարի խնդիրներ չկան կապված կարտոֆիլի բերքի հետ և, ըստ նրա, կարելի է ասել, որ մենք կարտոֆիլով ապահովված երկիր ենք: Սամվել Գալստյանը նշեց նաև այս տարի մթերվել է 235-240 հազար տոննա խաղող: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |