Orange Արմենիայի ևս մեկ բաժանորդ կայցելի այն երկիր, որտեղից նա զանգ է ստացել![]() 23 օգոստոսի 2012 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Այսօր Orange-ը հայտարարեց այն հաջողակ բաժանորդի անունը, ով ստացել էր օգոստոսի 13-ից օգոստոսի 19-ը ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Վանաձորում բնակվող Վլադիմիր Սարգսյանն է, ում զանգահարել էր Հունաստանի մայրաքաղաքում քաղաքում բնակվող իր ազգականը: Վլադիմիրը կստանա ինքնաթիռի տոմս` այս տարվա ընթացքում Աթենք այցելելու համար: «Ուրախությամբ եմ Վլադիմիրին շնորհում ինքնաթիռի տոմսը դեպի Աթենք: Հուսով ենք, որ նա դեռ հնարավորություն կունենա անմոռանալի դարձնել այս տարվա իր ամառային արձակուրդը: Ի դեպ, մենք դեռ ունենալու ենք ևս մեկ բաժանորդ, որը կստանա ուղեգիր դեպի այն երկիր, որտեղից զանգ է ստացել, քանի որ առաջարկը ուժի մեջ է այս շաբաթ ևս»,- ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Մինչև օգոստոսի 26-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է յուրաքանչյուր շաբաթվա առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Մինչ օր գրանցված 50,000-րդական բաժանորդներից տասնչորսը զանգ էին ստացել Ռուսաստանի տարբեր քաղաքներից, երկուսը` Վրաստանից, մեկը` Ամերիկայի Միացյալ Նահանգներից և ևս մեկը`Ուկրաինայից, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |