Եվրախմբի ղեկավարն աջակցել է նոր օգնություն ստանալու Հունաստանի հույսերին![]() 23 օգոստոսի 2012 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Եվրախմբի նախագահ Ժան Կլոդ Յունկերը սատարել է հունական կառավարության հույսերին երկարացնել ծախսերի կտրուկ կրճատման համար հատկացված ժամկետը, բայց նախազգուշացրել, որ դա սնանկությունից խուսափելու Հունաստանի վերջին շանսն է: 5 տարի շարունակ ռեցեսիայով համակված Հունաստանը հույս ունի ստանալ ևս երկու տարի` 130 մլրդ եվրոյի չափով բյուջետային նպատակներին հասնելու համար: Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի «ավելի շատ տարածություն տալու» խնդրանքը բացասաբար է ընդունվել Նիդերլանդների և Գերմանիայի կողմից: Յունկերը հաղորդել է, որ հետաձգման մասին որոշումը կախված կլինի ԵՄ-ից և ԱՄՀ-ից, որոնք կգնահատեն պարտականությունների կատարման առաջընթացը: Յունկերը խոստովանել է, որ Հունաստանը ենթարկվել է «անվստահության ճգնաժամի», բայց կրկնել, որ դեմ է եվրագոտուց երկրի դուրս գալուն, քանի որ դա չի օգնի Հունաստանին, բայց կարող է «խոշոր ռիսկեր բերել եվրագոտու տնտեսությանը»: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |