Սիրիական երեք ռազմական ինքնաթիռներ ներխուժել են Իրաքի օդային տարածք

Սիրիական երեք ռազմական ինքնաթիռներ ներխուժել են Իրաքի օդային տարածք

PanARMENIAN.Net - Սիրիական երեք ռազմական ինքնաթիռներ այսօր ներխուժել են Իրաքի օդային տարածք, երբ ավիահարվածներ էին գործում Սիրիական ազատ աբանակի դիրքերի վրա, որոնք կենտրոնաած են սահմանամերձ հատվածում: Կործանիչները արևմտյան Անբար նահանգի երկնքում 15 րոպե շարունակ թռչել են նվազագույն բարձրության վրա:

Իրաքյան ուժային կառույցների ներկայացուցիչների խոսքով, ռազմական ինքնաթիռները ինտենսիվ ավիահարվածներ են հասցրել Իրաքի սահմանից 10 կմ հեռավորությամբ տեղակայված Աբու-Քեմալին, որտեղ և կուտակվել էին գրոհայինները:

Մինչ այդ պաշտոնական Դամասկոսը միջադեպի առնչությամբ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---