Նավթն էժանանում է ԱՄՆ աշխատաշուկայի վիճակագրության ֆոնին![]() 24 օգոստոսի 2012 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները նվազում են անցած շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում գործազրկության նպաստների հայտերի քանակի վիճակագրության ֆոնին, ինչպես նաև Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հանդիպումների, վկայում են վաճառքի տվյալները: Մոսկվայի ժամանակով 08:53-ին WTI (Light Sweet Crude Oil) ամերիկյան նավթի գինը նվազել է 0,49 դոլարով կամ 0,51 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 95,78 դոլար: Brent ապրանքանիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,34 դոլարով կամ 0,3 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 114,67 դոլար: Մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում գործազրկության նպաստների հայտերի քանակն ավելացել է 4 հազարով և կազմել 372 հազար: Վաճառքի մասնակիցները զգուշությամբ սպասում են Անգելա Մերկելի և Ֆրանսուա Օլանդի հետ Սամարասի հանդիպման արդյունքներին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |