Նորվեգացիների 62 տոկոսը կարծում է, որ Բրեյվիկն արժանի է ցմահ բանտարկության![]() 24 օգոստոսի 2012 - 20:56 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայի բնակիչների մոտ 62 տոկոսը կարծում է, որ ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը պետք է կյանքի մնացած տարիներն անցկացնի բանտում: Այս մասին վկայում են նորվեգական «Վերդենս գանգ» պարբերականում հրապարակված հարցման արդյունքները: Ըստ այդմ, նորվեգացիների 72 տոկոսը Բրեյվիկին մեղսունակ են համարում և համաձայն են դատարանի կայացրած վճռի հետ, որը նախատեսում է, որ ահաբեկիչը բանտում կանցկացնի 21 տարի, ինչից հետո նրա պատիժը կարող է երկարաձգվել: Պատասխանողների 54 տոկոսը կարծում է, որ բանտում նորվեգացի ահաբեկչի կեցության պայմանները չափազանց հարմարավետ են: Հայտնի է, որ նրա բանտախուցը մի քանի սենյակներից է բաղկացած լինելու, որոնք ներառելու են մարզասրահ, համակարգիչ և հեռուստացույց, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |