Ենակիևոյում հանդիպում է անցնում Ուկրաինայի և Հայաստանի բռնցքամարտի ակումբների հավաքականների միջև![]() 27 օգոստոսի 2012 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի Ենակիևոյում (Դոնեցկի մարզ) տեղի է ունենում Վլադիմիր Մանուկյանի անվան բռնցքամարտի միջազգային ընկերական հանդիպում Ուկրաինայի և Հայաստանի ակումբների հավաքականների միջև, հաղորդում է Analitika.at.ua-ն: Բացման ժամանակ Բռնցքամարտի ակումբների ուկրաինական լիգայի նախագահ Վլադիմիր Մանուկյանը և Ուկրաինայի Հայերի միության մարզական հանձնաժողովի նախագահ Սուրեն Ավագյանը ողջունել են մրցումների մասնակիցներին, նշելով, որ նման մրցաշարերն ամրապնդում են երկու երկրների մարզական և բարեկամական կապերը: Մրցաշարը կազմակերպվել է Բռնցքամարտի ակումբների ուկրաինական լիգայի կողմից Ուկրաինայի Հայերի միության աջակցությամբ: Հայկական պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի ԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Մրցումներն ընթանում են 9 քաշային կարգերում, որոնց հաղթողները կստանան մրցանակներ Բռնցքամարտի ակումբների ուկրաինական լիգայի և Ուկրաինայի հայերի միության կողմից: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |