Օլլանդը կոչ է արելի սիրիական ընդդիմությանը ստեղծել անցումային կառավարություն![]() 27 օգոստոսի 2012 - 21:10 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը կոչ է արել Սիրիայի ընդդիմությանը ստեղծել անցումային կառավարություն և պատրաստակամություն է հայտնել ճանաչել այն: «Ֆրանսիան պահանջում է սիրիական ընդդիմությունից ստեղծել անցումային կառավարություն: Ֆրանսիան կճանաչի նոր Սիրիայի կառավարությունը` դրա ստեղծումից անմիջապես հետո»,-հայտարարել է Օլլանդը` ելույթ ունենալով երկրի դեսպանների ամենամյա 20-րդ կոնֆերանսին: Օլլամդը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումը այս հարցի առնչությամբ, թուլացնում է ՄԱԿ-ի ԱԽ-ի դիրքերը: Հուլիսի 19-ին Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել էին Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների սպառնալիք պարունակող արևմտյան բանաձևի նախագիծը: Մինչ այդ Սիրիայում մեկ տարուց ավել շարունակվում են զինված բախումները, որոնց, ըստ տարբեր տվյալների, զոհ է գնացել արդեն 20 հազար մարդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |