Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարվել է բուժումից և հացադուլ հայտարարել

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարվել է բուժումից և հացադուլ հայտարարել

PanARMENIAN.Net - Եգիպտական ԶԼՄ-ների հաղորդմամբ, երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, ով իր պատիժը կրում է Կահիրեի Տորա բանտում, հրաժարվում է բուժումից և հացադուլ է սկսել: Այս մասին հաղորդում է MIGNews-ը:

Պաշտոնանկ արված առաջնորդը պահանջում է բանտի ղեկավարությունից թույլ տալ հանդիպել սեփական բժշկին, ով երկար տարիներ հետևել է նրա առողջական վիճակին:

84-ամյա Մուբարաքը պաշտոնանկ է արվել նախորդ տարվա փետրվարին` զանգվածային ապստամբության արդյունքում: 2012թ հունիսին նա դատապարտվել է ցմահ ազատազրկման:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---