Պան Գի Մունը ցնցված է սիրիական Դարայա քաղաքում մարդկանց զանգվածային սպանության մասին լուրից

Պան Գի Մունը ցնցված է սիրիական Դարայա քաղաքում մարդկանց զանգվածային սպանության մասին լուրից

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը քննադատել է սիրիական Դարայա քաղաքում հարյուրավոր մարդկանց զանգվածային սպանությունը, երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հաղորդել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:

«Գլխավոր քարտուղարն, իհարկե, ցնցված է այդ լուրից»,-ասել է Նեսիրկին` արձագանքելով լրագրողների խնդրանքին մեկնաբանել Դարայում տեղի ունեցած իրադարձությունները:

Ըստ նրա, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «հաստատակամորեն քննադատում է այդ արյունալի և դաժան հանցագործությունը»:

Ընդդիմադիրները պնդում են, որ ավելի քան 300 սիրիացիներ սպանվել են կառավարական զորքերի կողմից իրականացվող ռազմական օպերացիայի արդյունքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---