Ս. Գրիգորյան. Հայաստանի համար ավելի շահավետ կլինի ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետականների հաղթանակը![]() 28 օգոստոսի 2012 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար ավելի շահավետ կլինի ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության թեկնածուի հաղթանակը, քան գործող նախագահ, դեմոկրատ Բարաք Օբամայի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքով, հանրապետականներն ավելի ակտիվ են արտաքին քաղաքականության մեջ, քան դեմոկրատները, որոնք նախընտրում են կենտրոնանալ ԱՄՆ ներքին խնդիրների վրա: Գրիգորյանը հավելել է, որ եթե Հարավային Կովկասում գործի միայն մեկ սուբյեկտ` Ռուսաստանը, դա Հայաստանի համար հղի կլինի հօգուտ Ադրբեջանի ղարաբաղյան հակամարտության լուծմամբ: Նրա կարծիքով, մի քանի սուբյեկտների առկայությունը` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, Հայաստանի համար մանևրելու հնարավորություն կստեղծի: Միաժամանակ փորձագետը նշել է, որ ԱՄՆ հայ համայնքի նախասիրություններն այժմ շատ թե քիչ ակնհայտ են` գործող նախագահ Բարաք Օբաման, և «դա սխալ ընտրություն է»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |