ԱՄՆ ԳՏՆՈՒՄ է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱԿՏԻՎԱՑՆԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՋԱՆՔԵՐԸ11 փետրվարի 2005 - 22:53 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ գտնում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները պետք է ակտիվացնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը: Նրա կարծիքով` ԵԱՀԿ առաքելության այցը Հարավային Կովկասի տարածաշրջան վկայում է կազմակերպության ջանքերի եւ շահագրգռվածության մասին` հակամարտության արդարացի եւ երկարաժամկետ կարգավորման շուրջ: Ռինո Հարնիշը ելույթ է ունեցել հօգուտ հակամարտության խաղաղ կարգավորման` նշելով ԱՄՆ-ի մեծ դերը հիմնախնդրի լուծման գործում, որը կհանգեցնի տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանը: Միեւնույն ժամանակ, դեսպանն ընդգծել է, որ հիմնախնդրի լուծումը կախված չէ միայն ԱՄՆ-ից կամ մեկ այլ երկրից:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |