Բակո Սահակյանն այսօր ընդունել է երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանին![]() 28 օգոստոսի 2012 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանին: Հանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են մշակույթի զարգացման հետ կապված մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Սմբատյանին` Արցախի Հանրապետության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացված համերգի համար՝ նշելով, որ այն մեծ խանդավառությամբ է ընդունվել հանդիսատեսի կողմից: Նախագահ Սահակյանն ընդգծել է ոլորտի զարգացման գործում նման միջոցառումների դերը և այս համատեքստում կարևորել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |