Հոկտեմբերի 4-6-ըԵրևանում կանցկացվի «Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» համաժողովը

Հոկտեմբերի 4-6-ըԵրևանում  կանցկացվի «Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» համաժողովը

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարությունը հոկտեմբերի 4-6-ը կազմակերպում է «Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրով լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը:

Ինչպես հայտնում է ՀՀ սփյուքի նախարարության լրատվական ծառայությունը, համաժողովին կարող են մասնակցել Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցների ղեկավարներ, ներկայացուցիչներ, օտար ԶԼՄ-ում աշխատող հայ լրագրողներ:

Համաժողովի օրերին նախատեսվում է մասնակիցների հանդիպումներ ՀՀ պետական այրերի, անվանի մարդկանց և հանրության հետ, ինչպես նաև շրջայցեր Հայաստանի պատմամշակութային վայրեր, մշակութային օջախներ:

Համաժողովի ընթացքում կկայանա ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կազմակերպած «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» Սփյուռքի լրատվամիջոցների մրցանակաբաշխությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---