ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի խորհրդարանի ղեկավար Ժան Լուի Դեբրեն կայցելի Հայաստան: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Ժան Լուի Դեբրեի եւ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հեռախոսազրույցի արդյունքում: Արթուր Բաղդասարյանը երախտագիտություն է հայտնել Դեբրեին այն բանի համար, որ Թուրքիա կատարած այցի ընթացքում ֆրանսիական խորհրդարանի ղեկավարը արծարծել է Հայոց ցեղասպանության հարցը: Դեբրեն ընդգծել է, որ Թուրքիայի նախագահի եւ վարչապետի հետ հանդիպումների ընթացքում խոսելով Հայոց ցեղասպանության մասին, նա կարեւորել է պատմական արդարության վերականգնումը:
 Ուշագրավ
---