Նավթն էժանանում է ԱՄՆ-ում հումքի պաշարների մասին Նավթի ինստիտուտի տվյալների ֆոնին![]() 29 օգոստոսի 2012 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները նվազում են չորեքշաբթի օրվա վաճառքի ընթացքում ԱՄՆ պահեստներում հումքի պաշարների ավելացման վերաբերյալ Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) տվյալների ֆոնին, վկայում են վաճառքի տվյալները: Մոսկվայի ժամանակով 08:48-ի դրությամբ WTI ապրանքանիշի (Light Sweet Crude Oil) թեթև ամերիկյան նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.46 դոլարով կամ 0.48 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 95.87 դոլար: Brent ապրանքանիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,18 դոլարով կամ 0,16 տոկոսով` մինչև 112,40 դոլար մեկ բարելի համար: Ինչպես նախօրեին հաղորդել է API-ը, նավթի պաշարներն անցած շաբաթվա ըթնացքում աճել են 5,5 մլն բարելով, իսկ վառելիքի պաշարները կրճատվել են 2,4 մլն բարելով: ԱՄՆ էներգետիկայի նախարարության պաշտոնական տվյալները կհրապարակվեն չորեքշաբթի օրը: Նավթի գների նվազումը կապված է նաև Մեքսիկական ծոցում «Իսահակ» փոթորկի պատճառով արդյունահանող և վերամշակող ընկերությունների համար սպառնալիքի կրճատման հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |