Էդվարդ Նալբանդյանը մեկնել Է Թեհրան Չմիավորված երկրների շարժման գագաթաժողովին![]() 29 օգոստոսի 2012 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 30-31-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Չմիավորված երկրների շարժման արտաքին գործերի նախարարների խորհրդին և գագաթաժողովին մասնակցելու նպատակով կմեկնի Իրան, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Նախօրեին հաստատվել է հռչակագրի նախագիծը, որը կներկայացվի Չմիավորված երկրների շարժման մասնակից նախագահների քննարկմանը: Չմիավորված երկրների շարժումը ձեւավորվել է դեռ սառը պատերազմի տարիներին: Դրանք այն երկրներն են, որոնք ոչ կոմունիստական էին, ոչ էլ Արեւմուտքի դաշնակից: Նրանք հայտարարեցին իրենց քաղաքական միավորման մասին: Այս շարժման հեղինակը Հարավսլավիայի նախկին բռնապետ Տիտոն էր, սակայն ՄԱԿ-ի շրջանակում այս շարժումը գոյություն ունի այն պատճառով, որ շատ երկրների հնարավորություն է տալիս մանեւրել եւ սեփական արտաքին քաղաքականությունը վարելով՝ համախմբել ուժերը եւ հանդես գալ միասնական դիրքերից:-- ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |