«Օրանժ Արմենիայի» նոր ղեկավարը մտադիր է պահպանել ընկերության դիրքերը որպես ամենասիրված բրենդի![]() 29 օգոստոսի 2012 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ի առավոտյան ժամը 10:00-ից արդեն «Օրանժ Արմենիա» ընկերությունը նոր ղեկավար կունենա՝ դա կլինի Ֆրանսիս Ժելիբտերը: Նրան ներկայացնելու նպատակով Հայաստանում է գտնվում France Telecom-Orange եվրոպական շուկաների գծով փոխնախագահ Բենուա Շինը: Ժելիբտերը Հայաստան է ժամանել ընտանիքի հետ և արդեն երկուշաբթվանից կստանձնի իր պարտականությունները: «Պետք է ասեմ, որ տպավորված եմ ընկերության երիտասարդ ու դինամիկ աշխատակիցների հետ հանդիպումով և բնակչությանն առաջարկվող բարձրորակ ծառայություններով»,-հայտարարել է Ֆրանսիս Ժելիբտերը օգոստոսի 29-ին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Ժելիբտերն իր առջև նպատակ է դնում պահպաել ընկերության բարի ավանդույթներն ու ինովացիոն ծառայություններ առաջարկել, որոնք մատչելի կլինեն երկրի բնակչության լայն շերտերի համար: «Ինձ համար մարտահրավեր կլինի «Օրանժի» դիրքերի պահպանումը որպես Հայաստանի բնակչության կողմից ամենսիրված բրենդի»,-հավելել է նա: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |