Լիբանանյան «Ազդակ» օրաթերթ. Դամասկոսում հավաքական ջարդի ընթացքում հայ ընտանիք է սպանվել![]() 29 օգոստոսի 2012 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Զամալքայի արվարձանում իրականացված հավաքական ջարդի ընթացքում հայ ընտանիք է սպանվել: Այս մասին տեղեկացրել է Լիբանանյան «Ազդակ» օրաթերթի Դամասկոսում գտնվող թղթակիցը: Ընտանիքի 6 անդամների դիակներն այսօր հայտնաբերվել են մի մզկիթում: «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանի Դամասկոսում գտնվող աղբյուրները հայտնեցին, որ իրենք չեն կարող ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը, քանի որ սպանվածների ինքնությունը դեռևս պարզել չի հաջողվել: Երեկ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել էր, որ Դամասկոսի Ջոբար թաղամասում, անհայտ պայմաններում սպանվել է 3 հայ: Սպանվածները 1963 թ. ծնված Պետրոս Մաթոսյանը, 1966 թ. ծնված Գևորգ Մաթոսյանը, և 1990 թ ծնված Լևոն Պետրոսի Մաթոսյանն են: Այժմ Առաջնորդարանը փորձում է դուրս բերել դիակները հակամարտության գոտուց: Անահիտ Ադամյանի հետ հեռախոսազրույցում Դամասկոսի հայերը տեղեկացրին, որ հայերի դիակները հակամարտության տարածքից դուրս բերել դեռևս չի հաջողվել: Սպանվածների դիակները փողոցում են, բայց հայ համայնքի ներկայացուցիչները հնարավորություն չունեն մոտենալ և վերցնել դրանք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |