Ռամկավար ազատական կուսակցությունը մտադիր է ավելի ակտիվորեն մասնակցել Հայաստանի քաղաքական կյանքին![]() 29 օգոստոսի 2012 - 21:11 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) վարչության գործադիր մարմնի ներկայացուցիչներին՝ վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, Հայաստանում վերջերս պաշտոնապես գրանցված և ՀՌԱԿ ու Արմենական-ՌԱԿ կուսակցությունների իրավահաջորդն ու իրավաժառանգորդը հանդիսացող Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին ներկայացրել են կուսակցության առաջիկա ծրագրերը, խոսել Հայաստանի քաղաքական կյանքում ակտիվ գործունեություն սկսելու մասին: Հանդիպման մասնակիցները Նախագահից հետաքրքրվել են ՀՀ տնտեսական, քաղաքական կյանքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշ հարցերի մասին, իրենց մտահոգություններն արտահայտել Սիրիայում ապրող մեր հայրենակիցների վիճակի կապակցությամբ և նրանց աջակցության հետ կապված առաջարկություններ ներկայացրել: ՌԱԿ ներկայացուցիչները հույս են հայտնել, որ Մայր հայրենիքում իրենց միավորումը և քաղաքական կյանքում հաջողությունները կարող են նպաստել Սփյուռքում ևս կուսակցության միավորմանը: Նրանք նշել են, որ ՌԱԿ-ը որոշել է ՀՀ քաղաքական կյանքում ակտիվ գործունեություն ծավալել, մասնակցել տեղական ինքնակառավարման ու համապետական ընտրություններին, և այդ ուղղությամբ կուսակցությունն արդեն առաջին քայլերն արել է՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին ՌԱԿ-ի կողմից թեկնածուներ առաջադրելով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |