Ստամբուլի շախմատի Օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթանակ է տարել Բանգլադեշի նկատմամբ![]() 29 օգոստոսի 2012 - 21:22 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի շախմատի Օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթանակ է տարել Բանգլադեշի հավաքականի նկատմամբ: Ինչպես հաղորդում է Օլիմպիադայի պաշտոնական կայքը, հաղթանակ են տարել Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը և Տիգրան Պետրոսյանը: Գաբրիել Սարգսյան-Նիազ Մուրշեդ պարտիան առայժմ շարունակվում է: Երեկ Հայաստանի հավաքականը Օլիմպիադայի առաջին տուրում 3:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել Բոլիվիայի հավաքականի նկատմամբ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |