«Ժողովուրդ». Աշոտ Երկաթը կարող է նշանակվել ՀՀ գլխավոր զինկոմիսար

«Ժողովուրդ». Աշոտ Երկաթը կարող է նշանակվել ՀՀ գլխավոր զինկոմիսար

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սերգեյ Չալյանի պաշտոնանկությունից հետո ՀՀ գլխավոր զինկոմիսար է նշանակվելու Հայաստանի հանրապետական կուսակցության Սիսիանի շտաբի պետ Աշոտ Մինասյանը` Աշոտ Երկաթը:

Թերթի աղբյուրների փոխանցմամբ` Մինասյանն անգամ իր շրջապատում հայտարարել է, որ արդեն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանից «դաբրո» է ստացել, և հաստատ ինքն է նշանակվելու Չալյանի փոխարեն: Թերթը փորձեց տեղեկությունը ճշտել Աշոտ Մինասյանից, սակայն վերջինս բարկացավ այդ հարցից: «Ի՞նչ եք ուզում ինձանից, ես աշխատանք ունեմ, այդ ամենը սուտ է, այդ ստահոդ լուրերը տարածողներին հարցրեք»,- հերքեց Մինասյանը, գրում է թերթը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---