«Հրապարակ». ՀԱԿ-ը կարող է անակնկալ մատուցել բոլորին. Ստեփան Դեմիրճյանը նախագահի թեկնածու![]() 31 օգոստոսի 2012 - 10:12 AMT PanARMENIAN.Net - Թերթը գրում է, որ Հայ ազգային կոնգրեսը կարող է նախագահական ընտրություններից առաջ անակնկալ մատուցել հայ հանրությանը և նախագահի թեկնածու առաջադրել մի մարդու, ում անունը դեռևս չի շրջանառվում: Խոսքը ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի մասին է: Թերթը հիշեցնում է, որ ինչպես արդեն գրել էր, ՀԱԿ ակտիվի մի զգալի մասը ցանկանում է, որ նախագահական ընտրություններում առաջադրվի Լևոն Տեր-Պետրոսյանը` համարելով, որ դա Կոնգրեսի փրկության միակ հնարավորությունն է: Բայց Տեր-Պետրոսյանը կարծես թե մտադիր չէ տեղի տալ այդ ճնշումներին, մանավանդ որ հասկանում է, թե այս անգամ արդյունքներն ինչքան կարող են տարբեր լինել 2008-ի արդյունքներից, և դժվար թե առաջադրվի միայն այն բանի համար, որ մի քանի հոգի ևս մի քանի տարի Կոնգրեսի անունից հարցազրույցներ տալու կամ հայտարարություններ անելու հնարավորություն ունենան: «Հրապարակ»-ի տեղեկություններով, այս պայմաններում բավական ակտիվացել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ով մասնավոր այցով լինելով Սոսկվայում, այնտեղից վերադարձել է բավական ոգևորված: Նրա շրջապատի ներկայացուցիչները վստահեցնում են, որ այնտեղ նրան հավաստիացրել են, որ առաջիկա նախագահական ընտրություններում Կոնգրեսի թեկնածուն լինելու է հենց ինքը, և խոստացել են համապատասխան նյութական և քաղաքական աջակցություն ցուցաբերել: Ռուսները սիրում են միաժամանակ օգնել և ընդդիմության, և իշխանության թեկնածուներին: «Հրապարակի» աղբյուրները վստահեցնում են, որ Դեմիրճյանը, լինելով բավական նուրբ ինքնասիրության տեր անձնավորություն, վաղուց դուրս եկած կլիներ ՀԱԿ-ից, եթե չլիներ նախագահական ընտրություններում ՀԱԿ թեկնածուն լինելու հեռանկարը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |