«Չորրորդ ինքնիշխանություն». Մի շարք հայ գործարարներ գնում են երկրից, որ չխառնվեն ՏԻՄ ընտրություններին

«Չորրորդ ինքնիշխանություն». Մի շարք հայ գործարարներ գնում են երկրից, որ չխառնվեն ՏԻՄ ընտրություններին

PanARMENIAN.Net - Ըստ «ՉԻ» աղբյուրների, մոտակա օրերին ՀՀ-ում աչքի ընկնող գործարարների գգալի մասը պատրաստվում է լքել երկիրը: «Եվ եթե մի կողմից նրանցից որոշներն իրականում բիզնես ծրագրերով կապված են արտերկրի հետ, և այսպես թե այնպես նրանց դրսի գործերը «խեղդում» են, ապա մի մասի համար այս «թռիչքը» ունի իր պատրվակները: Տեղական գործարարները` հատկապես հանքարդյունաբերության ու քարի վերամշակման ոլորտը ներկայացնող մարդիկ, որոնց գործունեության կենտրոնները ՀՀ մարզերն են, որևէ կերպ չեն ուգում խառնվել ՏԻՄ գործընթացներին:

Չնայած նրան, որ օգոստոսի սկզբից ևեթ իշխանական ապարատից գործարար հատվածի լայն շրջանակներին ասվել է, որ բոլորը ժամանակին ավարտին հասցնեն «կողքի» գործերը ու լծվեն իրենց մշտական «աշխատանքներին»: Ի դեպ, չի բացառվում, որ «գնացողների» թվում լինի նաև վրացական իշխանությունների հետ սերտագին շփումների մեջ գտնվող Վարդան Այվազյանը, որը, չգիտես ինչպես, կարողանում է ցանկացած իրավիճակից շահած դուրս գալ: Եվ եթե իրենց քրտինքով աշխատող մանր ու միջին գործարարների դեպքում նման որոշում կայացնելը «պրինցիպի» հարց է, ապա Այվազյանի դեպքում երևի կարիք էլ չկա ասելու, որ հաշվարկը «նաղդ»»,-գրում է թերթը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---