Ըստ ճապոնական դատարանի, Samsung Electronics-ը չի խախտել Apple-ի պատենտային իրավունքները![]() 31 օգոստոսի 2012 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Apple կորպորացիան Ճապոնիայում տանուլ է տվել Samsung Electronics-ի դեմ ներկայացրած պատենտային հայցը: Տոկիոյի դատարանն ուրբաթ օրը որոշել է, որ հարավկորեական ընկերությունը չի խախտել ամերիկյան արտադրողների պատենտները: Անցած տարվա գարնանը Apple-ը մեղադրել էր մրցակցին iPhone սմարթֆոնների և iPad պլանշետային համակարգիչների արտաքին տեսքը և ինտերֆեյսի տարրերը պատճենելու մեջ: Անցած շաբաթվա վերջին ամերիկյան երդվյալ ատենակալների դատարանը պաշտպանել էր Apple-ին՝ պարտավորեցնելով Samsung-ին վճարել 1.05 մլրդ դոլար: Ճապոնական դատարանը չի բավարարել Apple-ի հայցը, հաղորդում է Bloomberg-ը: Վճռի հրապարակումից հետո Samsung-ի բաժնետոմսերն աճել են մեկ տոկոսով` փոխհատուցելով երկուշաթբի օրն ԱՄՆ նորությունների ֆոնի վրա արժեքի նվազումը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |