ՈՉ ՄԻ ԿԱՍԿԱԾ ՉԿԱ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ15 փետրվարի 2005 - 21:24 AMT PanARMENIAN.Net - «Ոչ մի կասկած չկա, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կլուծվի բացառապես փոխզիջումների հիման վրա»,- «Երկիր» շաբաթաթերթի կայքում օն-լայն հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահին կից Ազգային անվտանգության քարտուղար, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: «Այն, որ 1992-1994 թվականներին, ստեղծելով անվտանգության գոտի, մենք նպատակ չենք հետապնդել ընդլայնելու Ղարաբաղի կամ Հայաստանի տարածքը, նույնպես փաստ է: Եվ եթե, զիջելով այդ անվտանգության գոտին, մենք Ղարաբաղի բնակչության համար կարողանանք հասնել ավելի անվտանգ պայմանների, ապա հնարավոր կլինի քննարկել այդ հարցը»,- նշել է նախարարը: Սակայն եթե խոսքը գնում է այդ տարածքների կամավոր վերադարձի մասին` առանց Ղարաբաղի անվտանգության երաշխիքների մեծացման, այն մասին, «որ պարզապես ինչ որ բան զիջել, ապա կարծում եմ, նման մտադրություն ոչ ոք չունի»: Մեկնաբանելով ՌԴ Պետդումայի խոսնակ Բորիս Գռիզլովի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է` Ս.Սարգսյանը կարծիք է հայտնել, որ Բ.Գռիզլովը նկատի է ունեցել հայ-ռուսաստանյան բարեկամությունը, երեւի նաեւ այլ հանգամանքներ, եւ ցանկացել է ասել, որ Հայաստանն այդ բարեկամության ֆորպոստն է: «Այսինքն, մենք որպես Անվտանգության հավաքական պայմանագրի անդամներ հանդիսանում ենք այդ համակարգի ֆորպոստ: Միայն այդ դեպքում է նման մոտեցումն ընդունելի ինձ համար»,- հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |