«Իսահակ» փոթորկին, որը մոլեգնում էր ԱՄՆ հարավում օգոստոսի 28-ին, զոհ է գնացել առնվազն 7 մարդ: Վերջին դին հայտնաբերվել է Լուիզիանայի նահանգի Բրեյսվերտ համայնքում, հայտնում է Associated Press-ը:
Ըստ անհայտ պատճառների զոհվածներից երկուսը չեն կարողացել ժամանակին լքել վտանգավոր շրջանը: Մահվան 5 դեպքերն արձանագրվել են Լուիզիանայում, ևս երկուսը Միսիսիպիում:
Փոթորիկը զգալի վնաս է հասցրել հաղորդակցություններին, մոտ 800 հազար մարդ ԱՄՆ հարավում մինչ այժմ զրկված են էլեկտրամատակարարումից, հայտնում է ՌԲԿ-ն: