ANCA-ն ողջունում է Հունգարիայի ու Ադրբեջանի իշխանությունների դատապարտումը Օբամայի կողմից![]() 1 սեպտեմբերի 2012 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ողջունում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան էքստրադիցիայի մասին, որը 2004թ. Բուդապեշտում կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին, և որին Բաքուն վերադառնալուն պես ներում շնորհվեց: ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի մամլո քարտուղար Թոմի Վիետտորը մեկնաբանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված Ռամիլ Սֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին հանձնելու և նրան ներելու Ադրբեջանի որոշումը: «Նախագահ Բարաք Օբաման լրջորեն մտահոգված է այն հաղորդագրությամբ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անհապաղ ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից վերդառնալուց անմիջապես հետո: Մենք մեր հիասթափությունն ենք հայտնել Ադրբեջանի իշխանություններին Սաֆարովի վերաբերյալ նրանց որոշման առնչությամբ, որը հակասում է լարվածության նվազեցմանը տարածշրջանում և հաշտեցման հաստատմանը: ԱՄՆ-ն նաև բացատրություններ է ակնկալում Հունգարիայից Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ»: ԱՄՆ Պետդեպարտամենտը նույնպես դատապարտել է Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան ու ներումը: «ԱՄՆ-ն չափազանց մտահոգված է Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշման մասին տեղեկությամբ: Մենք նաև մանրամասն տեղեկատվություն ենք ակնկալում Հունգարիայից Սաֆարովի էքստրադիցիայի մասին»,-հայտարարել է մամլո քարտուղար Պատրիկ Վենտրելը: ANCA նախագահ Քեն Խաչիկյանը Օբամային հասցեագրված նամակում նշել է, որ «այդ վայրագ սպանության փաստերը հայտնի են: Սա շատ կարևոր է մեր կառավարության համար, որը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է: Մենք պահանջում ենք անհապաղ կրկին դատապարտել Սաֆարովին ցմահ բանտարկության: ԱՄՆ ուժեղ պատասխանի բացակայությունն այդ անարդարությանը խարխլում է խաղաղության հեռանկարներն ու ոգևորում է մինչև ատամները զինված Ադրբեջանի կառավարությանը, որը դրդում է իր քաղաքացիներին բռնության ու սպառնալիքների»: Հազարավոր ակտիվիստներ արդեն իսկ արձագանքել են Facebook-ում և www.anca.org. զետեղված ANCA հայտարարությանը: Ակտիվիստները կոչ են անում նախագահ Օբամային դատապարտել Սաֆարովի էքստրադիցիան և իրենց բացասական վերաբերմունքն են հայտնում Հունգարիայի իշխանությունների հանդեպ: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |