ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի խորհրդատուն սեմինար կանցկացնի Հայաստանում![]() 1 սեպտեմբերի 2012 - 15:39 AMT PanARMENIAN.Net - ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ընդունել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի Տնօրենների խորհրդի բանկային վերահսկողության և կարգավորման դեպարտամենտի խորհրդատու Սարգիս Յոգուրջյանին: Նա Հայաստան է ժամանել Դաշնային պահուստային համակարգի և ՀՀ կենտրոնական բանկի կողմից համատեղ կազմակերպվող «Ռիսկերի վրա հիմնված վերահսկողություն և ռիսկերի գնահատում» թեմայով հերթական սեմինարի անցկացման կապակցությամբ: Այն Հայաստանում կազմակերպվող հերթական տարածաշրջանային բնույթի դասընթացն է՝ ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների կենտրոնական բանկերի մասնագետների մասնկացությամբ, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրին՝ ԿԲ նախագահը նշել է, որ Սարգիս Յոգուրջյանը Հայաստանի անկախությունից ի վեր մշտապես աջակցել է ՀայաստանիՀանրապետության ֆինանսական համակարգի կայացմանը և միջազգային կառույցներում ինտեգրմանը: ԿԲ նախագահը, մասնավորապես, կարևորել է պարոն Յոգուրջյանի օժանդակությունը ՀՀ կենտրոնական բանկին՝ բանկային վերահսկողական միջազգային չափանիշներիներդրման, ինչպես նաև աշխատակիցների կրթման և վերապատրաստման գործում: Պարոն Յոգուրջյանը բարձր է գնահատել Կենտրոնական բանկի հետ իր երկարամյա և արդյունավետ համագործակցությունը: Նա իր պատրաստակամությունն է հայտնել հետագայում ևս օժանդակել ԿԲ մասնագետների համար վերապատրաստման դասընթացներկազմակերպելուն, ինչպես նաև հույս հայտնել, որ Հայաստանում անցկացվող տարածաշրջանային սեմինարները կկրեն շարունակական բնույթև կներգրավեն մասնակիցների ավելի լայն շրջանակ: Հանդիպման վերջում, Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայացման, ինչպես նաև միջազգային կառույցներումինտեգրման գործում աջակցություն ցուցաբերելու համար, ԿԲ նախագահը Սարգիս Յոգուրջյանին հանձնել է պատվոգիր: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |