Ադրբեջանցի ազգային մարդասպան Ռամիլ Սաֆարովին մայորի կոչում են շնորհել![]() 1 սեպտեմբերի 2012 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը հանդիպել է Հունգարիայից արտահանձնված և Ադրբեջանի նախագահի կողմից ներում ստացած Ռամիլ Սաֆարովի հետ, որը Հունգարիայում դատապարտվել էր ցմահ բանտարկության հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու համար: Աբիևը «շնորհավորել է» Ռամիլ Սաֆարովին և մայորի կոչում շնորհել նրան՝ «հաջողություն մաղթելով զինովարական գործունեության ասպարեզում»: Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը երեկ Հունգարիայի կողմից Ադրբեջանին է արտահանձնվել և Ադրբեջանի նախագահի կողմիցն նրան ներում շնորհվել: Որպես բողոքի նշան Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |