Ռաֆի Աբդուլ Ջաբար. Մարդասպանին «հերոսացնելուց» հետո, ոչ մի հավատացյալ մահմեդական ադրբեջանցու կողքին չի կանգնի![]() 1 սեպտեմբերի 2012 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Հունգարիայում կատարված դեպքն ու ոճրագործի ներումը Ադրբեջանում ևս մեկ քայլ է, որը միայն կմեծացնի անդունդը հայ և ադրբեջանցի ժողովրդների միջև, գրում է «Միասնական Կովկաս» երիտասարդական վեհաժողովի անդամ, ՌԴ Ռոստովի «Դոնի աֆղանական միավորում» տարածաշրջանային կազմակերպության փոխնախագահ Ռաֆի Աբդուլ Ջաբարը: Ըստ նրա, վայրագ սպանությունը, և ադրբեջանական հանրության արձագանքը, այն է՝ ոճրագործի ներումն ու նրան «հերոս» կարգելը, վկայում են այն մասին, որ Ադրբեջանը տրամադրված չէ Հայաստանի հետ բարեկամական երկխոսության: Այս ամենը մտքեր է առաջացնում երկրորդ Ղարաբաղյան պատերազմի մասին: «Մեկ բան կարող եմ ասել՝ դրանից չի շահի ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը»,-ասել է Ջաբարը: «Գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը հուսով է ստանալ Կովկասի ու Աֆղանստանի մահմեդականների աջակցությունը, սակայն, կարծում եմ, աջակցություն չի լինի: Դա պարզ դարձավ նաև ղարաբաղյան հակամարտության նախկին փորձից, երբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողություններին մասնակցում էին չեչեն և աֆղան մոջահեդները: Հեռանալով, նրանք ասում էին.«Այն, ինչ այստեղ կատարվում է, ջիհադ չէ»: Եվ հետո, մարդասպանին «հերոս» հռչակելուց հետո, ոչ մի հավատացյալ մահմեդական ադրբեջանցու կողքին չի կանգնի, քանի որ Ղուրանում ասվում է. «Նա, ով մարդ է սպանել, չպաշտպանելով իր կյանքը, ընտանիքը կամ գույքը, նման է նրան, ով սպանում է ողջ մարդկությանը»: Ճշմարիտ մահմեդականը պետք է դատապարտի, ոչ թե գովաբանի մարդասպանին, այն էլ քնած մարդուն սպանածին»,-ասել է Ջաբարը: Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը երեկ Հունգարիայի կողմից Ադրբեջանին է արտահանձնվել և Ադրբեջանի նախագահի կողմիցն նրան ներում շնորհվել: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |