Պեկինն անհանգստացած է Սիրիայում հակամարտության էսկալացիայով![]() 1 սեպտեմբերի 2012 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի ԱԳ նախարար Յան Ցզեչին իր խորագույն անհանգստությունն է արտահայտել Սիրիայում հակամարտության էսկալացիայի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», համապատասխան հայտարարությունը նախարարն արել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի հետ հեռախոսազրույցում: «ՉԺՀ դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ իրավիճակը Սիրիայում օր օրի ավելի դաժան բնույթ է ստանում»,-ասվում է չինական ԱԳՆ հաղորդագրությունում: Սիրիայում արդեն ավելի քան 17 ամիս է չեն դադարում զինված բախումներն ընդդիմության և կառավարական զորքերի միջև: Այս ընթացքում, ըստ տարբեր աղբյուրների, երկրում զոհերի թիվը գերազանցում է 20 հազարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |