Չեխիայի նախագահը քննադատել է ԵՄ որոշումը շիկացման լամպերից լիովին հրաժարվելու մասին![]() 2 սեպտեմբերի 2012 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը քննադատության է ենթարկել Եվրամիության որոշումը ավանդական շիկացման լամպերից էներգախնայող լամպերի անցում կատարելու մասին և հայտարարել, որ մտադիր է իր տանն օգտագործել սովորական լամպեր, հաղորդում է Չեխական ռադիոն: ԵՄ որոշման համաձայն, սեպտեմբերի 1-ից ԵՄ բոլոր անդամ երկրներում դադարեցվում է շիկացման լամպերի արտադրությունը: Այժմ բոլորը պետք է գնեն էներգախնայող լամպեր, որոնք ավելի թանկ են սովորական լամպերից: Մենք ազատ մարդիկ ենք և կարող ենք ինքներս որոշել, թե որ լամպն ենք ուզում գնել: Ես կասեի եվրոպացի պաշտոնյաներին. այդ որոշումը քաղաքացիներին թողեք: Հնարավորություն տվեք մեզ որոշելու, թե որ լամպն ենք ցանկանում գնել, - ասել է Կլաուսը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |