Պաշտոնական Բուդապեշտը դատապարտել է Սաֆարովին ներում շնորհելը և ստի մեջ մեղադրել Ադրբեջանին![]() 3 սեպտեմբերի 2012 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Բուդապեշտն անընդունելի է համարում և դատապարտում հայ սպային սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում ներում շնորհելը: Այդ մասին Բուդապեշտւում Ադրբեջանի դեսպան Վիլայաթ Գուլիևին հայտարարել է Հունգարիայի ԱԳՆ պետքարտուղար Ժոլտ Նեմետը: Նրա խոսքով, դա հակասում է Բաքվի խոստումներին այն մասին, որ Սաֆարովը կշարունակի պատիժ կրել Ադրբեջանում: Օգոստոսի 15-ին արդարադատության նախարարի տեղակալին ուղղված նամակում հունգարացի գործընկերներին երաշխիքներ են տրվել, որ Սաֆարովի ցմահ բանտարկությունը կարող է փոխարինվել միայն ազատազրկման այլ ժամկետով, և պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը հնարավոր է միայն առնվազն 25 տարվա բանտարկությունից հետո: Հունգարական կողմն Ադրբեջանին հանձնել է նոտա, որում նշվում է, որ Բաքուն չի կատարել իր խոստումները Սաֆարովին հանձնելու պայմանների հետևելու մասին, հաղորդում է Հունգարիայի կառավարության կայքը: Ցմահ բանտարկության դատապարտված Սաֆարովը արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում է շնորհել Ադրբեջանի նախագահը: ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |