Հայկ Մելիքյանը չեղյալ է հայտարարել Հունգարիայում կայանալիք իր մենահամերգը 3 սեպտեմբերի 2012 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Հայկ Մելիքյանը հրաժարվել է Բուդապեշտում կայանալիք իր մենահամերգից: Ինչպես հայտնում են Մելիքյանի մենեջմենթից, դաշնակահարն իրեն վիրավորված է զգում հունգարական պետության կողմից հայ ազգին ուղղված վերջին ստորացուցիչ քայլից և համարում է, որ համերգի ժամանակ չի կարող անկեղծորեն և լիարժեք ցուցադրել իր հույզերը: Համերգը պետք է կայանար Բուդապեշտի Moholy-Nagy արվեստի համալսարանի համերգասրահում, հոկտեմբերի 23-ին և ծրագրում պետք է հնչեին հունգարացի կոմպոզիտորներ Բ.Բարտոկի, Գ.Լիգետիի, Դ.Կուրտագի, Ֆ.Ֆարկաշի, ինչպես նաև հայ կոմպոզիտորների` Կոմիտասի, Տ.Մանսուրյանի, Ա.Բաբաջանյանի և Ա.Խաչատրյանի ստեղծագործությունները: Բացի դրանից, Հայկ Մելիքյանը հետաձգել է «1900+» երևանյան համերգաշարի շրջանակներում բացառապես հունգարական երաժշտության ծրագրով կայանալիք համերգը, որը պետք է տեղի ունենար նոյեմբերին դաշնակահարի` Երևան ժամանելուց անմիջապես հետո: Համերգը, հավանաբար, կփոխարինվի ամերիկյան երաժշտության ծրագրով: 2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար: Ռամիլ Սաֆարովը օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից Ադրբեջանին է արտահանձնվել և Ադրբեջանի նախագահի կողմիցն նրան ներում է շնորհվել: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |