Նավթն էժանանում է Չինաստանից ստացված տվյալներից հետո

Նավթն էժանանում է Չինաստանից ստացված տվյալներից հետո

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին նավթն էժանացել է Չինաստանից ստացված տվյալներից հետո, որոնք մատնանշում են, որ համաշխարհային երկրորդ տնտեսությունը շարունակում է դանդաղեցման միտումներ դրսևորել:

Սակայն անկումը սահմանափակ է, քանի որ ներդրողները հուսով են, որ շուտով ողջ աշխարհում հակաճգնաժամային միջոցներ կկիրառվեն:

Ակտիվության կրճատումը Չինաստանի արտադրական հատվածում արագացավ օգոստոսին, քանի որ արտադրությունն ու նոր պաշարները կրճատվեցին, իսկ արտադրողները իջեցրել են գները մրցունակությունը պահպանելու համար:

Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները նվազել են $0,20՝ հասնելով $114,37 մեկ բարելի դիմաց: Ամերիկյան թեթև նավթի ֆյուչերսները էժանացել են $0,18՝ հասնելով $96,29 մեկ բարելի դիմաց:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---