Սեպտեմբերի 5-ին տեղի կունենա Հայաստանի ԱԺ արտահերթ նիստը, օրակարգում` Սաֆարովի արտահանձնումն է![]() 3 սեպտեմբերի 2012 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Երևանում ավարտվել են խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների խորհրդատվությունները: Դրանց արդյունքում որոշվել է սեպտեմբերի 5-ին գումարել Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստ: Նիստում քննարկվելու է հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին, ում հաջորդ օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով ներում է շնորհվել: Խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնելու անհրաժեշտության մասին օգոստոսի 31-ին Հայաստանի ԱԱԽ արտահերթ նիստում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նույն օրը նա հայտարարել է, որ Հայաստանը, ի պատասխան Բուդապեշտի նման քայլի, Հունգարիայի հետ խզում է դիվանագիտական հարաբերությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |