ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Սաֆարովին ներում շնորհելու մասին որոշումը արդարացում չունի![]() 3 սեպտեմբերի 2012 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանությունների որոշումը հայ սպայի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված և Հունգարիայից արտահանձնված Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու և ազատ արձակելու մասին կասկածի տակ է դնում հանցավորությանը հակազդելու միջպետական համակարգի գործունակությանը: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Այդ քայլը, որն ակնհայտորեն արվել է ելնելով կոնյուկտուրային քաղաքական նպատակներից, չի կարող արդարացվել ոչ մի բանով: Ավելին, հանցագործի հերոսացումը միայն կնպաստի տարածաշրջանային առանց այդ էլ բարձր լարվածության աճին»,-ասել է Բորդյուժան լրագրողներին երկուշաբթի օրը՝ մեկնաբանելով Ադրբեջանի իշխանությունների որոշումը հայ սպայի մարդասպանին ներում շնորհելու մասին: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |