Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 1:0 հաշվով զիջում է Ռուսաստանին![]() 3 սեպտեմբերի 2012 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում սեպտեմբերի 3-ին տեղի է ունենում Շախմատի համաշխարհային Օլիմպիադան: Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղում է Ռուսաստանի դեմ, այս հավաքականներն առայժմ պարտություն չեն կրել և կիսում են 1-2 հորիզոնականները: Առաջինն ավարտվել է Լևոն Արոնյան-Վլադիմիր Կրամնիկ պարտիան: Հայ շախմատիստը խաղում էր սև խաղաքարերով, և 35-րդ քայլում զիջեց մրցակցին: Սա Օլիմպիադայում Արոնյանի առաջին պարտությունն էր: Հայաստան-Ռուսաստան հաշիվն առայժմ 0:1 է` հօգուտ ռուս շախմատիստների: Սերգեյ Մովսիսյան-Ալեքսանդր Գրիչուկ, Վլադիմիր Հակոբյան-Սերգեյ Կարյակին և Գաբրիել Սարգսյան-Դմիտրի Յակովենկե պարտիաները դեռ շարունակվում են: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |