Բաքվի ագրեսիվ վարքը անպատասխան չի մնա, հայտարարել է Բակո Սահակյանը և համապատասխան հանձնարարականներ տվել երկրի գերատեսչություններին

Բաքվի ագրեսիվ վարքը անպատասխան չի մնա, հայտարարել է Բակո Սահակյանը և համապատասխան հանձնարարականներ տվել երկրի գերատեսչություններին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի հիմնական հարցը նվիրված էր հայ սպային նենգաբար կացնահարած հանցագործին Ադրբեջանին հանձնելուն և անմիջապես ազատ արձակելուն:

Ինչպես հաղորդում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմիտեղեկատվության գլխավոր վարչության մամլո ծառայությունը, Բակո Սահակյանը իր խոսքում նշել է, որ այս հանցավոր գործարքը չէր կարող խոր վրդովմունք չառաջացնել համայն հայության մոտ, այդ թվում նաև Արցախում: Ըստ երկրի ղեկավարի` տեղի ունեցածն արտացոլում է Ադրբեջանում տիրող նողկալի բարոյահոգեբանական և քաղաքական մթնոլորտը, որը հանդիսանում է ֆաշիստական գաղափարախոսության և ցեղասպանության շարունակություն: Դա ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում է և պետք է անպայման դատապարտվի քաղաքակիրթ մարդկության կողմից:

Բակո Սահակյանն այս հրեշավոր քայլը համարել է մեծ հարված բանակցային գործընթացին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական առաքելությանը: Նախագահն ընդգծել է, որ հակառակորդի կողմից ձեռնարկվող նման գործողությունները, նրա չդադարող ագրեսիվ պահվածքը չեն կարող և չեն մնա անպատասխան:

Այս համատեքստում երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին և մյուս շահագրգիռ մարմիններին:

Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են նաև 2012թ. ութ ամսվա տնտեսական ցուցանիշները:

Նիստին հրավիրված էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---