ԵՄ-ն ևս քննադատել է Ադրբեջանին` հայ սպայի մարդասպանին ներում շնորհելու համար![]() 3 սեպտեմբերի 2012 - 20:32 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը քննադատել է Ադրբեջանին հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներում շնորհելու կապակցությամբ: «Մենք անհանգստացած ենք, որ Ադրբջանի նախագահը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, ով դատապարտվել էր զմահ ազատազրկման` 2004-ին հայ սպային սպանելու պատճառով»,-հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայյու Կասյանչիչը: «Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը և անընդհատ կապի մեջ ենք կողմերի հետ` ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար: Մենք անհանգստացած ենք այն ազդեցությամբ, որը կարող են թողնել այս իրադարձությունները տարածաշրջանի վրա, և կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին զուսպ գտնվել` իրավիճակի էսկալացիայից խուսափելու համար»,-ասել է նա` քննադատելով Հունգարիային` Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ: Նրա խոսքով, ԵՄ առաջնորդներն անընդհատ կապի մեջ են հունգարական իշխանությունների: «Տվյալ պահին պարզապես տեղեկատվության փոխանակում է տեղի ունենում: Սակայն այս պատմությունը շարունակություն է ունենալու, և, չի բացառվում, որ տվյալ հարցը քննարկվի սեպտեմբերի 4-ին կայանալիք ԵՄ նիստի ժամանակ»,-ասել է Կասյանչիչը: Նա չի մեկնաբանել Հայաստանի որոշումը` Հունգարիայի հետ հարաբերությունները խզելու կապակցությամբ, որն ադեկվատ պատասխան էր Ադրբեջանի և Հունգարիայի գաղտնի պայմանավորվածությանը: Պայմանավորվածության արդյունքում Սաֆարովը հանձնվել է Ադրբեջանին: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |