ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՁԵՎԱՉԱՓՆ ԱՊԱՑՈՒՑԵԼ Է ԻՐ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ18 փետրվարի 2005 - 20:41 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափն ապացուցել է իր կենսունակությունը, հակամարտության կողմերը եւս գտնում են, որ այդ ձեւաչափն ամենաարդյունավետն է, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք ամեն ինչ կանենք արաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հաջող զարգացման ուղղությամբ` հիմք ստեղծելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ երկխոսության համար»,-նշել է նախարարը: Նրա խոսքերով` նշված ձեւաչափից դուրս կարգավորման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ջանքերը, ողջունելի է: «Ռուսաստանը եւ ԱՄՆ, ինչպես ԵԱՀԿ-ն եւ ՄԱԿ-ը, կարող են աջակցել կարգավորման մեխանիզմների որոնման խնդրում, եթե, իհարկե, կողմերը ցանկանան դա»,- ավելացրել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Միջնորդները կարող են օժանդակել գործընթացին, հարմար պայմաններ ստեղծել, բայց առանց կողմերի համաձայնության ոչ մի որոշում չեն կարող կայացնել: Նրա խոսքերով` ոչ ոք չի պատրաստվում ինքնիշխան պետություններին ինչ-որ որոշում պարտադրել: «Մենք կարծում ենք, որ Պրահայի գործընթացը առաջընթաց կգրանցեն, եւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները պատրաստ են աջակցել դրան»,- ավելացրել է Սերգեյ Լավրովը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |