ԱՄՆ պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 16 տրիլիոն դոլար սահմանագիծը![]() 5 սեպտեմբերի 2012 - 10:05 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 16 տրիլիոն դոլար սահմանագիծը: Ամերիկյան ֆինանսների նախարարության տվյալներով, պատմական իրադարձությունը տեղի է ունեցել անցած ուրբաթ օրը: Այդ ժամանակ պետական պարտքի մակարդակը կազմել է 16,015 տրլն դոլար: Մեկ օրում այն ավելացել է 25 մլրդ դոլարով: Վերլուծաբանները դրա հետ կապված հիշեցրել են, որ ԱՄՆ պետտուրքի սահմանագիծը տվյալ պահին կազմում է 16,394 տրլն դոլար: ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Հայթները բազմիցս նախազգուշացրել է այն մասին, որ պետական պարտքը կարող է հասնել իր եզրագծին արդեն այս տարվա վերջին: Նա դրա հետ մեկտեղ նշել է, որ վարչակազմը «բավարար գործիքներ ունի արտակարգ միջոցներ ընդունելու համար» այն դեպքում, եթե Կոնգրեսը չկարողանա ժամկետների մեջ անհրաժեշտ որոշում ընդունել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |