Քաղաքագետ. Ադրբեջանը խախտել է Ստրասբուրգյան կոնվենցիայի 20 կետերից 18-ը![]() 5 սեպտեմբերի 2012 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Սաֆարովի արտահանձնման հետ կապված Հունգարիայի մյուս քայլերը պետք է բխեն Ստրասբուրգի կոնվենցիայով նախատեսված (Ստրասբուրգյան կոնվենցիայի հիման վրա է տեղի ունեցել Սաֆարովի էքստրադիցիան) կետերից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա` Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի 20 կետերից 18-ը և այժմ Հունգարիան պետք է Ադրբեջանից պահանջի այդ կետերի իրականացումը: «Օրինակ, խախտվել է կոնվենցիայի 15-րդ կետը, ըստ որի, միայն Հունգարիան իրավունք ունի փոխելու դատավճռը, ինչպես նաև 13-րդը` Ադրբեջանը իրավունք չունի փոխելու պատժի մակարդակը, այն է կրճատելու դատավճռով նախատեսված պատժաչափը գումարի դիմաց»: Քաղաքագետը նշել է, որ գործընթացն ավատրված չէ և Հունգարիան պետք է քայլեր ձեռնարկի, որոնք պետք է բխեն կոնվենցիայով նախատեսված կետերից. «Հունգարիան, ըստ էության, չի խախտել կոնվենցիան, կխախտի այն, եթե այժմ որևէ քայլ չձեռնարկի և Ադրբեջանի կողմից այդ կետերի իրականացումը չպահանջի»: ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |