Քաղաքագետ. Հայաստանը ԵՄ-ից Սաֆարովի հարցով պետք է գնահատական պահանջի![]() 5 սեպտեմբերի 2012 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Սաֆարովին ներում շնորհելով Ադրբեջանը Հայաստանին և աշխարհին ուղարկել է 2 կարևոր ուղերձ, որոնք անմիջական կապ ունեն արցախյան հարցի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Առաջին և շատ կարևոր ուղերձն, ըստ քաղաքագետի, այն է որ եթե հային սպանողը Ադրբեջանում հերոս է, նշանակում է Արցախը ոչ մի դեպքում չի կարող գտնվել Ադրբեջանի ենթակայության տակ, քանի որ այդ դեպքում հայերի կյանքին լուրջ սպառնալիք կա. «Ըստ այդմ էլ Հայաստանը ոչ թե պետք է դուրս գա բանակցություններից, այլ պարզապես շարունակի բանակցությունների մեջ արձանագրելով այս պայմանը, որ Արցախը ոչ մի դեպքում չի կարող Ադրբեջանի վարչական ենթակայութայան տակ լինել»: Երկրորդ կարևոր ուղերձը, որն Ադրբեջանը ուղղել է աշխարհին Սաֆարովին ներում շնորհելով, հետևյալն է. «Սաֆարովին մայորի կոչում տալով և փոխհատուցելով նրա 8 տարվա աշխատավարձը, Ադրբեջանը ցույց է տալիս աշխարհին, որ թքած ունի բոլոր միջազգային դատարանների վրա և դրանք Ադրբեջանի համար չեն կարող զսպող մեխանիզմներ լինել» : Ըստ քաղաքագետի` Հայաստանի առաջիկա կարևոր քայլը պետք է լինի ԵՄ –ից կատարվածի գնահատական ստանալը, քանի որ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնի հայտարարությունն այս հարցով գնահատական չէր պարունակում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |