Հունաստանում բողոքում են Սաֆարովի արտահանձնման դեմ

Հունաստանում բողոքում են Սաֆարովի արտահանձնման դեմ

PanARMENIAN.Net - Հունաստանի հայ համայնքը 2 բողոքի ցույց է անցկացրել Հունաստանում Հունգարիայի դեսպանատան առջև՝ Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած և ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնման դեմ: Ակցիաները տեղի ունեցան Աթենքում և Սալոնիկում, կազմակերպիչն էր ՀՅԴ «Հայ Դատի» հանձնախումբը:

Սալոնիկում ցուցարարները Սբ Աստվածածին եկեղեցու մոտից շարժվել են դեպի Հունգարիայի գլխավոր հյուպատոսություն, որտեղ հյուպատոսին բողոքի նոտա է հանձնվել:

Աթենքում ՀՅԴ հետ միասին ցույցի կազմակերպմանը մասնակցել է նաև Ռամկավար Ազատական կուսակցությունը:

Ցուցարարները հասել են Հունգարիայի դեսպանատուն, որը պահպանում էին ոստիկանները: Ցուցարարների մոտ է դուրս եկել դեսպանատան խորհրդականը, որին հանձնվել է բողոքի նամակը:

Ցույցը գլխավորել են 22 պատանի արցախցիներ, որոնք այցով գտնվում են Հունաստանում, հայտնում է Աթենքում լույս տեսնող Azad Or թերթը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---