Բեյրութում Հունգարիայի դեսպանատան մոտ անցնում է Սաֆարովի արտահանձնման դեմ բողոքի ակցիա

Բեյրութում Հունգարիայի դեսպանատան մոտ անցնում է Սաֆարովի արտահանձնման դեմ բողոքի ակցիա

PanARMENIAN.Net - Այս պահին Բեյրութի հունգարական դեսպանության առաջ տեղի է ունենում բողոքի ակցիա։ Հայ քաղաքական երեք կուսակցությունների ուսանողական և երիտասարդական միությունները բողոքում են Հուգարիայի կառավարության որոշման դեմ՝ մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու համար։ ՀՅԴ-ի,ՍԴՀԿ-ի և ՌԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են Հունգարիայի դեսպանի հետ և դատապարտագիր-հուշագիր հանձնել` ուղղված Հունգարիայի կառավարությանը։ Հուշագիրը հանձնվելու է Հունգարիայի կառավարությանը:

Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ բանտարկության դատապարտված Սաֆարովը արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում է շնորհել Ադրբեջանի նախագահը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---