Սեպտեմբերի 10-ին կքննարկվի 2013թ. պետբյուջեի նախնական տարբերակը![]() 6 սեպտեմբերի 2012 - 17:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2013թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը։ Ինչպես հայտնել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, 2013թ. պետբյուջեի եկամուտները կկազմեն մոտ 1 տրլն դրամ, իսկ ծախսերը՝ 1,120 տրլն դրամ, պակասուրդը նախատեսվում է 120 մլրդ դրամի սահմաններում: Հաշվի առնելով, որ 2012թ. պետբյուջեում եկամուտները նախատեսված էին 911,60 մլրդ դրամի չափով, ծախսային մասը՝ 1044,1 մլրդ դրամի չափով, իսկ պակսուրդը՝ 132,5 մլրդ դրամի չափով, պետք է նշել, որ նոր պետբյուջեի ցուցանիշներն ավելի բարձ կլինեն: ՀՀ հանրապետական գործադիր մարմիններին հանձնարարվել է մեկ շաբաթվա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ ՀՀ 2013թ. պետբյուջեի օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ։ Որոշվել է սեպտեմբերի 10-ից ՀՀ վարչապետի մոտ անցկացնել ՀՀ պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |